ԱԱրսեն Մկրտչյան

Փախնող մարդ լինեի, նման կենսագրություն չէի ունենա. Քոչարյանը պատասխանեց դատավորի հարցին

Փախնող մարդ լինեի, նման կենսագրություն չէի ունենա. Քոչարյանը պատասխանեց դատավորի հարցին

Երաշխավորների հետ տասնամյակների հարաբերություներ են ձևավորված, որոնք պահպանվել են մինչև այս պահը, և խորը հարգանք ունեմ նրանց հանդեպ: Այդ մասին հայտարարեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով դատավոր Նիկողոսյանի հարցին՝ Վերաքննիչ դատարանում ընթացող իր խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանների բողոքի քննության ժամանակ: 

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդության բավարարումը մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Նիստը նախագահում է դատավոր Արսեն Նիկողոսյանը: 

«Ընդհանրապես, նախագահ լինելու հանգամանքը պատասխանատվության ծանր բեռ է կյանքիդ համար, քանի որ մշտապես գտնվում ես հանրության ուշադրության կենտրոնում, նրանց խոշորացույցի տակ: Ինձ համար մեծ պատասխանատվություն է, թե ինչ վարքագիծ կդրսևորեմ, և ինչպիսի հանրային արձագանք դա կունենա: Ես խոսքի տեր մարդ եմ և երբեք պատասխանատվությունից չեմ խուսափել: Ինձ համար տհաճ է, որ ես պետք է այդ հանգամանքի կարևորությունը բացատրեմ: Փախնող մարդ լինեի՝ նման կենսագրություն երբեք չէի ունենա»,- ասաց Քոչարյանը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում