ԼԼիլիթ Սեդրակյան

Վերաքննիչ դատարանը հետաձգեց Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը

Վերաքննիչ դատարանը հետաձգեց Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանների բողոքի քննությունը։ Դատական նիստը նախագահում էր դատավոր Արսեն Նիկողոսյանը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 17-ին՝ 13։30-ին։

Ռոբերտ Քոչարյանը չէր մասնակցում այսօր դատական նիստին:

Հիշեցնենք՝ Ռ.Քոչարյանը գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ մնալու է մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը: Սակայն քրեակատարողական ծառայությունը միջնորդել է վերացնել Քոչարյանին բժշկական կենտրոնում պահելու որոշումը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում