ՆՆարե Թադևոսյան

36-ամյա տղամարդը նախկին ընկերուհու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս է պատճառել

36-ամյա տղամարդը նախկին ընկերուհու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս է պատճառել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի 36-ամյա բնակչի կողմից դիտավորությամբ նախկին ընկերուհու առողջությանը ծանր վնաս պատճառելու և ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Պարզվել է, որ Երևան քաղաքի 36-ամյա բնակիչը, 2020 թվականի մարտի 29-ին` ժամը 22:30-ի սահմաններում, իր բնակարան այցելելու և ընտանիքի անդամներին անհանգստացնելու համար, տաքսի ավտոմեքենայի սրահում ծեծի է ենթարկել իր նախկին ընկերուհուն՝ հարվածելով նրա գլխին և մարմնի տարբեր մասերին:

Այնուհետև, երբ ընկերուհին հեռացել է, տղամարդն իր մեքենայով հետապնդելով ու հասնելով նրան, շարունակել է վիճաբանել և քաշքշել, որի ընթացքում իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածել է նախկին ընկերուհուն՝ պատճառելով մարմանական ծանր վնասվածք:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Երևան քաղաքի 36-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 1-ին մասի և 118-րդ (ծեծ) հոդվածի  հատկանիշներով: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում