ՎՎարդուհի Բալյան

33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել «թույա» տեսակի ծառերի գողության և գողության փորձի համար. ՔԿ

33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել «թույա» տեսակի ծառերի գողության և գողության փորձի համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «թույա» տեսակի ծառերի գողության և գողության փորձ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ, հաղորդում են կոմիտեի տեղեկատվության բաժնից։

Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 33-ամյա բնակիչը, ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, 2020 թ. մարտի 21-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սասունցի Դավթի արձանի ձախ հատվածում գտնվող այգու եզրային մասից քաշել-պոկելու եղանակով գաղտնի հափշտակել է զգալի չափերով՝ ընդհանուր 120.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երևան համայնքին պատկանող 8 հատ ոսկեգույն «թույա» տեսակի ծառեր:

Բացի դրանից՝ մի քանի օր անց, վերոհիշյալ հրապարակում, 33-ամյա տղամարդը կրկին փորձել է գաղտնի հափշտակել 4 հատ նույն ծառատեսակից, սակայն նկատվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել՝ իր կամքից անկախ հանգամանքներում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Երևան քաղաքի 33-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 1-ին մասի և 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 1-ին մասի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում