ԼԼիլիթ Գասպարյան

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու 28-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու 28-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 9-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց բաժնում հաղորդում է ստացվել արդեն «Շենգավիթ» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 28-ամյա երիտասարդ, որը մահացել է։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են տարբեր հրազեններից կրակված պարկուճներ, գնդակներ և այլն։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում