ՄՄարիամ Մխիթարյան

Հայ գործիչները դատապարտում են Թուրքիայի իշխանությանը. Ermenihaber

Հայ գործիչները դատապարտում են Թուրքիայի իշխանությանը. Ermenihaber

Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր, ճանաչված հասարակական գործիչ Բագրատ Էստուկյանը, անդրադառնալով վերջերս հայկական եկեղեցիների վրա կատարված հարձակումներին և «Հրանտ Դինք» հիմնադրամին ուղղված սպառնալիքներին,  ընդգծել է, որ դրանք թուրքական իշխանությունների կողմից թշնամանք սերմանող արտահայտությունների և խոսքերի ուղղակի հետևանքն են։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամաքի վրա, որ արդեն մի քանի տարի շարունակվող՝ Դինքի սպանության դատավարության ընթացքում «սպանի՛ր» հրաման տվողներն այդպես էլ չեն բացահայտվել ու դատապարտվել:

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը նույնպես այդ հանցագործությունների համար մեղադրել է թուրքական իշխանություններին։

Իսկ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, որ նմանատիպ սադրանքներն ու մահվան սպառնալիքներն իրականաում հետապնդում են հասարակության միասնականությունը խարխլելու և հասարակության զգայուն նյարդերի հետ խաղալու մարտավարություն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում