ԱԱրման Գալոյան

Հոկտեմբերի 27-ի գործով ամբողջ ծավալով նախաքննություն է իրականացվում. Արթուր Դավթյան

Հոկտեմբերի 27-ի գործով ամբողջ ծավալով նախաքննություն է իրականացվում. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում անդրադարձել է հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությանը:

«Հոկտեմբերի 27-ի գործով ամբողջ ծավալով նախաքննություն է իրականացվում»,- ասաց նա:

Գլխավոր դատախազի խոսքով՝ նախաքննական մի քանի մարմինների քննիչների ներգրավմամբ ձևավորվել է քննչական խումբ, ինչպես նաև ստեղծվել է դատախազական հսկողական խումբ:

«Իմ կողմից գործի տվյալների և գործում առկա հատկապես հակասությունների պարզման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու ծավալուն հանձնարարություն է տրվել ԱԱԾ ղեկավարին»,- նշեց նա՝ հավելելով, որ բավական տեմպով աշխատանքներ են իրականացվում այս քրեական գործով բացահայտումներ անելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում