ԱԱրման Գալոյան

Արդարադատության նախարարության հաղորդումն ուղարկվել է ԱԱԾ

Արդարադատության նախարարության հաղորդումն ուղարկվել է ԱԱԾ

Արդարադատության նախարարությունը, անդրադառնալով մայիսի 22-ին ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին «Աստղիկ» ԲԿ-ից «Երևան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխելու գործընթացին, տեղեկացրել էր՝ բժշկական կենտրոնից ներկայացվել է բժիշկների ստորագրությամբ և բժշկական կենտրոնի կնիքով հաստատված բնօրինակ փաստաթուղթ, որով հաստատել են, որ Գագիկ Խաչատրյանը դուրս է գրվում «Աստղիկ» ԲԿ-ի նյարդաբանական բաժանմունքից: Ըստ նախարարության, սակայն, «Բնօրինակ փաստաթղթի հանձնումից հետո ՊՈԱԿ-ի բժիշկը, բնօրինակ փաստաթուղթը թողնելով «Աստղիկ» ԲԿ-ի տնօրենի սենյակում, դուրս է եկել սենյակից։ Կարճ ժամանակ անց վերադառնալով՝ ՊՈԱԿ-ի բժիշկը պարզել է, որ բնօրինակ փաստաթուղթը սեղանից անհետացել է։ «Աստղիկ» բժշկական կենտրոնն առերևույթ վստահությունը չարաշահելու եղանակով վերցրել է բժշկին տրված բնօրինակ փաստաթուղթը և հրաժարվել ներկայացնել այն՝ պատճառաբանելով, որ այդպիսի փաստաթուղթ չի տրամադրվել»։ Միաժամանակ, նախարարությունը եզրակացրել էր՝ «առավել քան ողջամիտ է ենթադրությունն առ այն, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնը շահագրգռված է կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանին նշված բժշկական կենտրոնում պահելու հարցում»:

Տեղեկացանք, որ կատարվածի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:

1lurer.am-ի հարցին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ԱՆ հաղորդումն ուղարկվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակներում դրանում ներկայացված հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում