ԱԱրման Գալոյան

Կոտայքի մարզում կինը դանակահարել է նախկին ամուսնուն

Կոտայքի մարզում կինը դանակահարել է նախկին ամուսնուն

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունից  հաղորդում է ստացվել, որ որովայնի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ, նախկին Պաշտպանության նախարարության շենքի մոտակայքից, «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 30-ամյա տղամարդ։ 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությամբ պարզվել է, որ վերոնշյալ վայրում վիճաբանել են նախկին ամուսինները, որի ընթացքում կինը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել ամուսնու կրծքավանդակին և որովային՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

30-ամյա տղամարդու կինը հարցաքննվել է, նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում