ՀՀովհաննես Վարդանյան

54 բացահայտված հանցագործություն մեկ օրում․ ոստիկանություն

54 բացահայտված հանցագործություն մեկ օրում․ ոստիկանություն

Մայիսի 18-19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 12, խարդախության՝ 6, անձնական ունեցվածքի գողության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, յուրացման կամ վատնման՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության ու ընտանեկան բռնության՝ 3-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2, գույքի դիտավորությամբ վնասման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, առևտրային կաշառքի, պատմամշակութային հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու և գույքն անզգուշությամբ ոչնչացնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել են 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և բնակարանային գողության 1 դեպք։ 

1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում