ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 701 է․ Aliq

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 701 է․ Aliq

Մայիսի 18-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 6 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը 701-է: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 7 մարդ: Ընդհանուր հաշվով վարակը երկրում հաղթահարել է 432 մարդ: Կորոնավիրուսից երկրում մահացել է 12 մարդ:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 3890 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 357 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում