ՌՌոզա Խաչատրյան

Վարչապետը՝ դիզվառելիքի, կարագի ու շաքարավազի գնանկման մասին

Վարչապետը՝ դիզվառելիքի, կարագի ու շաքարավազի գնանկման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ընթացում հայտնեց, որ 2019 թվականին դիզելային վառելիքի շուկայում գրանցվել են զգալի փոփոխություններ, մասնավորապես՝  ներկրողների թիվն ավելացել է 11-ով՝ 6-ից դառնալով 17, իսկ խոշոր ներկրող ընկերությունների մասնաբաժինը կրճատվել է 5%-ով՝ 97-ից` 92 տոկոս։

«Մրցակցության ավելացումը մի կողմից և վառելիքի գների համաշխարհային միտումները՝ մյուս կողմից, իրենց ազդեցությունն են ունեցել Հայաստանում նավթամթերքի գների նվազման վրա․ 2018 թ. մայիսի դրությամբ դիզվառելիքի գինը եղել է 470 դրամ, իսկ 2020 թ. մայիսին՝ 300 դրամ։ Մեկ տարվա ընթացքում մոտ 38%-ով նվազել է նաև բենզինի գինը՝ 420 դրամից նվազելով մինչև 280 դրամ»,- նշեց վարչպետը։

Կարագի շուկայում 2019 թ. ընթացքում 2018 թ. համեմատ կենտրոնացվածության աստիճանը նվազել է՝ նշեց վարչապետը, առավել խոշոր իրացման ծավալ ունեցող ընկերության մասնաբաժինը 62%-ից կրճատվել է՝ կազմելով 49%:

«Միևնույն ժամանակ կարագի մանրածախ իրացման միջին գինը 2018 թ. կազմել է 4383 դրամ, 2019 թ.՝ 3906 դրամ, իսկ ներկայումս՝ 3680 դրամ: 2018 թվականի համեմատ գնանկում է տեղի ունեցել 16%-ով»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ ճգնաժամի պայմաններում, օրինակ՝ կարագի գինը ինչքան էլ թանկանա, չի կարող հասնել 2018-ի գնին:

Շաքարավազի շուկայում վերջին երկու տարիների ընթացքում նվազել է կենտրոնացվածության աստիճանը՝ հավելեց վարչապետը։ Արդյունքում նվազել է առավել խոշոր ներմուծման և իրացման ծավալներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների տեսակարար կշիռը՝ ներմուծման մասով 67%-ից դառնալով 49%, իսկ իրացման մասով՝ 95%-ից դառնալով 88%։

«Տեղի ունեցած վերադասավորումների և համաշխարհային միտումների արդյունքում շաքարավազի շուկայում վերջին երկու տարում տեղի է ունեցել շուրջ 24% գնանկում։ Մասնավորապես, եթե 2018 թ. մայիսի դրությամբ մեկ կիլոգրամ շաքարավազն արժեցել է 335 դրամ, ապա 2020 թ. այն արժի 255 դրամ»,- նշեց վարչապետը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում