ԱԱրևիկ Աբելյան

Դանակահարություն՝ Գեղարքունիքի մարզում․ Գավառի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

Դանակահարություն՝ Գեղարքունիքի մարզում․ Գավառի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

Մայիսի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Գավառի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ մեջքի կտրած-ծակած վերքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ:

Օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Իրավապահները կազմել են համապատասխան արձանագրություններ, զրուցել բժշկի, նաև տուժողի հետ: Երիտասարդը վստահեցրել է, թե վերքն ստացել է ընկնելու հետևանքով: Սակայն վնասվածքի բնույթն այլ բան էր հուշում, և նրա հայտարարությունը ոստիկաններին հավատ չի ներշնչել:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկել: Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում դեպքից մոտ մեկ ժամ անց պարզվել է, որ Ծաղկաշեն-Գավառ ճանապարհին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել է համագյուղացին` Ծաղկաշեն գյուղի 22-ամյա մի բնակիչ:

Ժամը 20.30-ի սահմաններում կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Գավառի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ դանակը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում