ՎՎարդուհի Բալյան

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակելու դեպքով հարուցված քրգործի վարույթը կասեցվել է

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակելու դեպքով հարուցված քրգործի վարույթը կասեցվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: 

Նա տեղեկացրեց, որ հայտնի չէ այն անձը, որը պետք է քրեական գործով ներգրավվի որպես մեղադրյալ։

Հիշեցնենք, հունվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց էր արձակվել։ 

Ժամը 18։00-ի սահմաններում Տ. Գրիգորյանն ահազանգել էր ոստիկանության Կենտրոնականի բաժին և հայտնել, որ դատարանի իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է։ Ոստիկանները նշված վայրում ապակիների արանքում հայտնաբերել էին կրակված գնդակ, որը հետաքննիչի կողմից առգրավվել էր, նշանակվել էին դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում