ՎՎարդուհի Բալյան

Կոտայքի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել համագյուղացու գլխին բահով հարվածելու համար

Կոտայքի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել համագյուղացու գլխին բահով հարվածելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ 35-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Պարզվել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արգել համայնքի տներից մեկի դիմաց Թալին քաղաքի 37-ամյա բնակիչը, իր ընկերների հետ միասին, վիճաբանելով համագյուղացու և նրա ընկերների հետ, բահով հարվածել է նրա գլխին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կոտայքի մարզի 37-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում