ԱԱրման Գալոյան

Հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է քրեական ոստիկանություն

Հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է քրեական ոստիկանություն

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանն ու ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել իրավապահներին:

Նրանք տեղեկացրել են, որ Ֆեյսբուքի օգտատեր Նարեկ Մալյանը, 2020 թվականի մայիսի 10-ին ֆեյսբուքյան գրառմամբ կյանքին սպառնալիք ներկայացնող հայտարարություններ է արել ու վերջնագիր ներկայացրել Հարություն Մարությանին, դստերը՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Արփենիկ Մարությանին ու Հրանուշ Խառատյանին՝ պահանջելով նրանց հրաժարականը:

1lurer.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել: «Դրանք ուղարկվել են ՀՀ քրեական ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու և դրա շրջանակներում ընթացքը լուծելու համար»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում