ՄՄարիա Գաբրիելյան

Ութ ավտովթար, 1 զոհ, 12 վիրավոր՝ մեկ օրում․ ոստիկանություն

Ութ ավտովթար, 1 զոհ, 12 վիրավոր՝ մեկ օրում․ ոստիկանություն

Մայիսի 5-6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները բացահայտել են հանցագործության 33 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, խարդախության և ընտանեկան բռնության՝ 4-ական, անձնական ունեցվածքի գողության ու յուրացման կամ վատնման՝ 3-ական, հարկերից խուսափելու՝ 2, սպանության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, թմրամիջոցի մաքսանենգության, գույքի դիտավորությամբ վնասման և սպանության սպառնալիքի 1-ական դեպք։ 

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ 
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է պետական-հասարակական ունեցվածքի գողության, անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։ 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում