ՇՇողիկ Գալստյան

Խոշորացույցի ներքո են դեղեր, ախտահանիչ միջոցներ, սնունդ արտադրողներն ու ներմուծողները․ ՏՄՊՊՀ

Խոշորացույցի ներքո են դեղեր, ախտահանիչ միջոցներ, սնունդ արտադրողներն ու ներմուծողները․ ՏՄՊՊՀ

Մարտի 1-ից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ստեղծվել է շուրջօրյա աշխատանքային խումբ, որը մի շարք ապրանքատեսակների գների և պաշարների մոնիթորինգ է իրականացնում՝ տեղեկանում ենք գերատեսչության Ֆեյսբուքի էջից։ 

Խոշորացույցի ներքո են դեղեր, ախտահանիչ միջոցներ, սնունդ արտադրողներն ու ներմուծողները, խոշոր առևտրային ցանցերը, մարզերում գործող խոշոր տնտեսավարողները:

Այսպես՝ ամենօրյա ռեժիմով

111 ապրանքատեսակների մասով դիտանցումներ են իրականացվում 6 առևտրային ցանցերում: 
 

24 ապրանքախմբերի մասով տեղեկատվություն է հավաքվում 60 ներմուծող և արտադրող տնտեսավարող սուբյեկտներից: 

7 դեղատնային ցանցերից տեղեկատվություն է հավաքվում ախտահանիչ միջոցների, դիմակների, բժշկական սպիրտի, ձեռնոցների, 4 ախտահանիչ միջոցներ արտադրող տնտեսավարողներից ՝ ախտահանիչ միջոցների մասով: 

ՀՀ բոլոր մարզպետարանների կողմից տեղեկատվություն է ներկայացվում մարզային խոշոր առևտրային օբյեկտներում 35 ապրանքատեսակների մասով իրականացված դիտանցումների վերաբերյալ:

Հավաքված տվյալների ամբողջ բազան ուսումնասիրվում է, գնային փոփոխություններ արձանագրելու դեպքում կատարվում են անհրաժեշտ համեմատություններ և համադրումներ, տնտեսավարողներից պահանջվում են հիմնավորումներ, հնարավոր խախտման դեպքերի առնչությամբ հարուցվում են վարչական վարույթներ:

Ուշադրություն. Շուկայում գների կարգավորման, վերահսկման կամ գնաճի զսպման գործառույթ հանձնաժողովը չունի:

ՏՄՊՊՀ-ի աշխատանքները նպատակ ունեն վեր հանել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի խախտումները, մասնավորապես՝ հակամրցակցային համաձայնությունները, գերիշխող դիրքի չարաշահման դրսևորումները, այդ թվում՝արհեստական պակասուրդի ստեղծման կամ պահպանման դեպքերը:

Մոնիթորինգի ընթացիկ արդյունքներին և հանձնաժողովի գործունեությանը կարող եք ծանոթանալ ՀՀ ՏՄՊՊՀ-ի պաշտոնական կայքում՝ www.competition.am։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում