ԱԱրման Գալոյան

Ութ ոստիկան ազատվել է աշխատանքից

Ութ ոստիկան ազատվել է աշխատանքից

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում այս տարվա առաջին եռամսյակում իրականացվել է 291 ծառայողական քննություն և ուսումնասիրություն, արդյունքում կիրառվել է 50 կարգապահական տույժ:

Ոստիկանության տեղեկացմամբ՝ հայտարարվել է նկատողություն՝ 32 հոգու, խիստ նկատողություն՝ 9 հոգու, մեկի պաշտոնը իջեցվել է մեկ աստիճանով, իսկ 8 ոստիկան ազատվել է ծառայությունից:

«Կարգապահական տույժ է կիրառվել նաև քաղաքացիական հատուկ ծառայության 4 ծառայողի նկատմամբ (մեկին հայտարարվել է «Նկատողություն», մեկին` «Խիստ նկատողություն», մեկը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, և 1 քաղաքացիական աշխատանք կատարող անձի նկատմամբ հայտարարվել է «Նկատողություն»):

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 13 նյութեր: Դրանցից`

2-ով նյութերը քննարկման փուլում են.

3-ով քրեական գործ հարուցելը մերժվել է.

8-ով հարուցվել են քրեական գործեր, որոնք նախաքննության փուլում են։

2020 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 1 նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության 7 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 7 նյութեր:
Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 7 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 2 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ 5-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից»,- տեղեկացնում է ոստիկանությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում