ՄՄարիա Գաբրիելյան

2019-ին աճել է Պաշտպանին հասցեագրվող բողոքներով դրական լուծումով գործերի թիվը

2019-ին աճել է Պաշտպանին հասցեագրվող բողոքներով դրական լուծումով գործերի թիվը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շուրջ 4 անգամ աճել է դրական լուծում ստացած գործերի թիվն այն բողոքներով, որոնք վերաբերում են Պաշտպանի իրավասությանը։

Մասնավորապես, անհատական կամ կոլեկտիվ գործերով վերջին 5 տարվա տվյալների համեմատական պատկերը ցույց է տալիս, որ 2015 թվականին դրական լուծում ստացած բողոքների թիվը կազմել է 498, 2016 թվականին՝ 444, 2017 թվականին այդ ցուցանիշը շուրջ երկու անգամ ավելացել է՝ դառնալով 845, 2018 թվականին գրեթե կրկնակի ավելացել է՝ դառնալով 1.593:

Դրական լուծում ստացած բողոքների թիվը շարունակել է բարձր մնալ նաև 2019 թվականին՝ կազմելով 1.287 դիմում-բողոք:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում