Ապրիլի 17-20-ը բացահայտվել է հանցագործության 77 դեպք

Ապրիլի 17-20-ը բացահայտվել է հանցագործության 77 դեպք

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ապրիլի 17-20-ն ընկած ժամանակահատվածում բացահայտել է հանցագործության 77 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 16, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 11, խարդախության՝ 10, ընտանեկան բռնության՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման և սպանության սպառնալիքի՝ 4-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 3, հարկերից խուսափելու՝ 2, սպանության, անձի առևանգման, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, զենք-զինամթերքի առգրավման, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու և ազատությունից ապօրինի զրկելու 1-ական դեպք։ 
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության՝ 2, սպանության և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում