ԱԱրման Գալոյան

Քրեական գործ՝ 29-ամյա երիտասարդի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքով

Քրեական գործ՝ 29-ամյա երիտասարդի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքով

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ քրեական գործ է հարուցվել 29-ամյա երիտասարդի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքով:

Ըստ ՔԿ-ի՝ 2020 թ. ապրիլի 16-ին՝ ժամը 18:55-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված երիտասարդ: 

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:

Նույն օրը կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020 թ. ապրիլի 16-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Այվազովսկի փողոցում վարձակալական հիմունքներով բնակվող 40-ամյա քաղաքացին իրեն պատկանող «HATSAN» MOD. 125E  տեսակի օդաճնշիչ հրացանով մի քանի անգամ կապարե փամփուշտներով կրակել է  իր տան երկրորդ հարկի բաց պատշգամբում տեղադրված մետաղյա տարաների ուղղությամբ, ինչի արդյունքում էլ արձակված գնդակներից մեկը դիպել է նշված տան դիմաց գործող ավտոտեխսպասարկման սրահի բակում կանգնած վերը նշված երիտասարդի գլխի հատվածին:

Պատշգամբում կատարված զննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են մետաղյա տարաներ՝ կրակոցներից առաջացած հետքերով: Զննության ընթացքում առերևույթ հանցագործություն կատարած անձը ներկայացրել է իրեն պատկանող՝ վերը նշված հրացանը և երեք տուփ կապարե փամփուշտները, որոնք առգրավվել են: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում