ԱԱրման Գալոյան

Հայտնի է մարտի 1-ի գործով հերթական դատական նիստի օրը

Հայտնի է մարտի 1-ի գործով հերթական դատական նիստի օրը

Մարտի 1-ի գործով հերթական դատական նիստը նշանակված է մայիսի 8-ին,- 1lurer.am-ը տեղեկացավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմից:

Այս գործով ամբաստանյալներից Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով. «Քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը, ով մարտի 13-ից գտնվում էր արձակուրդում, այսօր դուրս է եկել աշխատանքի և կրկին արձակուրդ է ձևակերպել»:

1lurer.am-ը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմից տեղեկացավ, որ դատավոր Դանիբեկյանը արձակուրդ է մեկնելու ապրիլի 20-ից, պայմանավորված հետվիրահատական վիճակով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում