ԱԱրման Գալոյան

Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում

Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում

Սերժ Սարգսյանը անցյալ շաբաթ հարցաքննվել ԱԱԾ-ում:

Սարգսյանի փաստաբանական թիմը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «Հայտնում ենք, որ որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրը՝ իբրև ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, բացարձակ ապատեղեկատվություն է:

Նշենք նաև, որ պարոն նախագահն անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերևույթ դեպքի առթիվ: Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում