«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվի. Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը չորրորդ անգամ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Վ․ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ, որը մերժել էր։ Դատախազությունը որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում։










