ՄՄերի Եգորյան

Դատախազությունը բողոքարկել է Աշոտ Սուքիասյանին մասամբ արդարացնելու դատարանի որոշումը

Դատախազությունը բողոքարկել է Աշոտ Սուքիասյանին մասամբ արդարացնելու դատարանի որոշումը

Դատախազությունը բողոքարկել է օֆշորի գործով դատապարտված Աշոտ Սուքիասյանին մասամբ արդարացնելու դատարանի որոշումը: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:    

Հիշեցնենք, 2017-ի հոկտեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ա.Սուքիասյանին մեղավոր էր ճանաչել առանձնապես խոշոր չափի խարդախության, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկերը կամ տուրքը չվճարելու համար՝ դատապարտվելով 16 տարի ազատազրկման:

2019-ի հունիսին Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել էր պաշպանների բողոքը և Աշոտ Սուքիասյանին ճանաչել էր անմեղ՝ խարդախության և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման մասով: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում