ԱԱրման Գալոյան

Ստեփանավանում կատարված ավազակային հարձակման գործով կա ձերբակալված. ՔԿ

Ստեփանավանում կատարված ավազակային հարձակման գործով կա ձերբակալված. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների,  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Ստեփանավանի բնակչուհու նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ստեփանավան քաղաքի 39-ամյա բնակիչը, նախապես տեղեկացված լինելով, որ նույն քաղաքի բնակչուհին տարբեր վաճառասրահներում գործող բանկոմատներից գումարներ է կանխիկացնում  և տեղափոխում իր տուն, 2020 թվականի մարտի 14-ին՝ երեկոյան, օգտվելով տան անդամների ժամանակավոր բացակայությունից, ապօրինի մուտք է գործել նշված բնակչուհու բնակարան, որտեղ ժամը 20:30-ի սահմաններում  հարձակվել է տուն վերադարձած կնոջ վրա, ձեռքերով հարվածել նրա դեմքին և միջին ծանրության վնաս պատճառելով՝ նրա ձեռքից հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.280.700 ՀՀ դրամ կանխիկ գումար և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում