Իրավիճակը Հայաստանի ՔԿՀ-ներում

Իրավիճակը Հայաստանի ՔԿՀ-ներում

Եվրոպայի խորհրդի 2019 թվականի տարեկան վիճակագրությունը՝ քրեակատարողական հիմնարկներում բեռնվածության մասին, «դրական» է որակում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը: Միևնույն ժամանակ դիտորդական խմբի ղեկավարն ուշադրություն հրավիրեց՝ առանձին ՔԿՀ-ներում, առանձին խցերում դեռևս արձանագրվում է գերբեռնվածություն:

1lurer.am-ի հետ զրույցում դիտորդական խմբի ղեկավարը վկայեց. «Մասնավորապես, դեռևս 2020-ի հունվարի սկզբին դիտորդների խումբն այցելություն է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ, և արձանագրվել է, որ խցերում ազատազրկվածների բաշխվածության հարցը խիստ անհամաչափ է. մի խցում կարող է լինել 2-3, մեկ այլ խցում՝ 7-8 անձ: Դա պարզաբանվում է որպես վերանորոգմամբ պայմանավորված իրավիճակ, բայց ներկայումս էլ շարունակվում է»:

Ազատ արձակվածներ

ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի ղեկավարը կարևոր համարեց ընդգծել՝ 2019 թ. մայիսի դրությամբ համաներմամբ ազատ արձակված շուրջ 80 անձինք կատարել են 165 հանցագործություն:

«Ընդհանուր համակարգը պետք է այնպես փոխվի, որ մի կողմից կանխարգելվեն նոր հանցագործությունները, մյուս կողմից, եթե ազատ են արձակվում տարբեր մեխանիզմների կիրառմամբ, էնպիսի աշխատանք տարվի, որ հետագայում բացառվի կամ նվազեցվի բանտ վերադառնալու հնարավորությունը»:

Կալանքը՝ խափանման ծայրահեղ միջոց

Երկար տարիներ Հայաստանում խնդիր է եղել որպես խափանման միջոց առավելապես կալանքի կիրառման ընտրությունը: «Մենք ունենք ներդրված պրոբացիա, որը, կարծես թե, դեռ չի նպաստում, որ այդ պրակտիկան հաստատված լինի:

Եվ առհասարակ, վերականգնողական արդարադատության կոնցեպտում այս աշխատանքը դեռ ամբողջությամբ արդյունավետ չի իրականացվում: Այս ուղղությամբ մենք շատ աշխատանքներ ունենք անելու, պետք է շարունակական բնույթ կրի կալանքի հնարավորության նվազեցումը»:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում