ԼԼիլիթ Սեդրակյան

Մինչև 18.00-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու փաստով 349 արձանագրություն է կազմվել

Մինչև 18.00-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու փաստով 349 արձանագրություն է կազմվել

Մարտի 26-ին՝ ժամը 9-18-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 349 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 18-ը՝ 635 անձի նկատմամբ, 299-ը՝ մայրաքաղաքում, 336-ը՝ մարզերում։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: 

«Մարտի 26-ին՝ ժամը 9-18-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 491 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 18-ը՝ 1176 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 26 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ»,- գրել է նա։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում