ՎՎարդան Հովսեփյան

Ոստիկանների գործողությունների վերաբերյալ Վարդանյանի փաստաբանի հաղորդումը ուղարկվել է ոստիկանություն

Ոստիկանների գործողությունների վերաբերյալ Վարդանյանի փաստաբանի հաղորդումը ուղարկվել է ոստիկանություն

Երևանի 49-ամյա բնակիչ Արամ Վարդանյանի տան խուզարկության ընթացքում կիրառված անհարկի ուժի, կատարված հափշտակությունների վերաբերյալ փաստաբանի ներկայացրած հաղորդումը դատախազությունն ուղարկել է ոստիկանություն:

Այս մասին 1lurer.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետը: Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ ստացված գրությունն ուղարկվել է ոստիկանություն՝ ծառայողական քննության նշանակման հարցը քննարկելու, ինչպես նաև ստուգմամբ առերևույթ հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ ձեռք բերվելու դեպքում դրանք ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացնելու հանձնարարությամբ՝ այդպիսիք լինելու դեպքում ՀՀ ՀՔԾ ուղարկելու և քրեադատավարական վարույթ հարուցելու նպատակով։

Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:

Սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեղադրանքով ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից մարտի 9-ից հետախուզվում է Երևանի բնակիչ, 49-ամյա Արամ Վարդանյանը: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում