ԳԳոհար Սիմոնյան

ՀՀ բոլոր դատարաններում հեռավար հաղորդակցման համակարգի գործարկման մեկնարկը տրված է. ԲԴԽ

ՀՀ բոլոր դատարաններում հեռավար հաղորդակցման համակարգի գործարկման մեկնարկը տրված է. ԲԴԽ

ՀՀ բոլոր դատարաններում հեռավար հաղորդակցման համակարգի գործարկման մեկնարկը տրված է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը:

«Կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների, հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 N 15  և Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-12-Ո-25 որոշումների շրջանականերում մարտի 25-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը և Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն այցելել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել դատավորների հետ, քննարկվել են արտակարգ դրության պայմաններում դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, առաջնահերթ խնդիրների արդյունավետ լուծման ուղիները, ընթացիկ այլ հարցեր:

Խորհրդակցության ավարտին փորձարկվել է նաև Արաբկիր նստավայրում հեռավար տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովելու նպատակով տեղադրված համակարգը:

Ի հավելումն նշենք, որ ՀՀ բոլոր դատարաններում նվազագույնը մեկ նիստերի դահլիճ կահավորված է տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումներով, և հեռավար հաղորդակցման համակարգի գործարկման մեկնարկը տրված է»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում