Մարտի 19-20-ը բացահայտվել է գողության 30 դեպք. ոստիկանություն

Մարտի 19-20-ը բացահայտվել է գողության 30 դեպք. ոստիկանություն

Մարտի 19-20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 68 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
 

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 30, մարմնական վնասվածք հասցնելու և ծեծի՝ 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու և սպառնալիքի՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, կողոպուտի, խարդախության, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, բժշկական գաղտնիք հրապարակելու, փաստաթղթի կեղծիքի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, սպանության փորձի, մարմնական վնասվածք հասցնելու, ապօրինի ծառահատման և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում