ԳԳոհար Սիմոնյան

Վահագն Հարությունյանը չի՛ կալանավորվի. դատարանը մերժեց ՀՔԾ քննիչի միջնորդությունը

Վահագն Հարությունյանը չի՛ կալանավորվի. դատարանը մերժեց ՀՔԾ քննիչի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ ՀՔԾ քննիչի միջնորդությունը։

Լուրը հաստատել է Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով անցնող Վահագն Հարությունյանը, որ մարտի 15-ին ձերբակալվել էր ՌԴ-ում, այդ երկրի իրավապահների կողմից ազատ է արձակվել։

Նշենք, որ մարտի 15-ին Վահագն Հարությունյանը ձերբակալվել էր ՌԴ-ում։

Վահագն Հարությունյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելուն հանցակցելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ),  309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում