ՎՎարդան Հովսեփյան

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանն ազատ կարձակվի

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանն ազատ կարձակվի

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ կալանքից ազատ է արձակվել «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը: Դատավոր Ալեքսանդր Ազարյանը բավարարել է Թավադյանի պաշտպանների բողոքը և բեկանել նրա կալանքը երկարեցնելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Թավադյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից «Մարտի 1-ի» գործով վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու համար: Վերջին անգամ նրա կալանավորման ժամկետը երկարաձգվել էր փետրվարի 19-ին: Նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին, որը, ըստ ոստիկանության տեսանյութի, նույն տուժողին գումարի և հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում