ՌՌոզա Խաչատրյան

ՊՎԾ-ն պաշտպանության նախարարությունում դիզվառելիքի գնման կարգի խախտումներ է հայտնաբերել

ՊՎԾ-ն պաշտպանության նախարարությունում դիզվառելիքի գնման կարգի խախտումներ է հայտնաբերել

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 2019 թվականի կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ: Ուսումնասիրվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Գազօիլ» ՍՊ ընկերությունից դիզելային վառելանյութի ձեռքբերման գործընթացը, որի ընթացքում արձանագրվել են գնման գործընթացին վերաբերող խախտումներ, մասնավորապես, գնման առարկայի պլանավորման, գնման ձևի ընտրության, մատակարարման, մատակարարված դիզելային վառելանյութի տեխնիկական բնութագրին համապատասխանության և այլ հանգամանքների հետ կապված։

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում