ԱԱրևիկ Աբելյան

Քոչարյանն ունի սիրտանոթային խնդիրներ. դատական նիստը հետաձգվեց

Քոչարյանն ունի սիրտանոթային խնդիրներ. դատական նիստը հետաձգվեց

«Մարտի 1»-ի  գործով դատական նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալ Քոչարյանի բացակայության պատճառով: Դատավոր Աննա Դանիբեկյանն ընթերցեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների եզրակացությունը, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել է՝ զարկերակային հիպերթենզիա՝ 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում, բարձր կարդիովասկուլյար ռիսկ: Այսպիսով, արձանագրվեց, որ բժշկական նկատառումներից ելնելով՝ պացիենտի տեղափոխումը նիստերի դահլիճ նպատակահարմար չէ:

Հաշվի առնելով, որ Քոչարյանի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել, Աննա Դանիբեկյանը հայտարարեց նիստը հետաձգելու մասին: «Մարտի 1»-ի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 17-ին՝ ժամը 13-ին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում