ՌՌոզա Խաչատրյան

Զենք-զինամթերք են կամավոր հանձնել

Զենք-զինամթերք են կամավոր հանձնել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 3-4-ը Հայաստանի ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, անձնական ունեցվածքի գողության` 7, յուրացման կամ վատնման` 5, ծեծի` 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, սպառնալիքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու և փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք։ 

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 10 դեպք։ 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և ապօրինի ծառահատման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում