ԱԱրևիկ Աբելյան

Հովտաշատ գյուղում 31-ամյա հարսը սպանել է 75-ամյա սկեսրոջը

Հովտաշատ գյուղում 31-ամյա հարսը սպանել է 75-ամյա սկեսրոջը

2020 թ. փետրվարի 29-ին՝ ժամը 13:40-ին, Մասիս ԲԿ-ից  ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 75-ամյա բնակչուհին իր տանը հանկարծամահ է եղել:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ կինը հանկարծամահ չի եղել, այլ 2020 թ. փետրվարի 29-ին՝ ժամը 9-ի սահմաններում, տանը ծագած վիճաբանության ժամանակ, 31-ամյա հարսը գլխաշորով խեղդելու միջոցով սպանել է իր ամուսնու 75-ամյա մորը:

Փաստի առթիվ Արարատի ՄՔՎ Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ:

75-ամյա կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա 31-ամյա հարսը:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում