ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ը և «Թալիբանը» հրադադարի համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ը և «Թալիբանը» հրադադարի համաձայնագիր են ստորագրել

Միացյալ Նահանգներն ու «Թալիբան» շարժման ներկայացուցիչները Կատարում հրադադարի համաձայնագիր են ստորագրել՝ Աֆղանստանում 18 տարի տևած պատերազմից հետո երկրում խաղաղություն հաստատելու նպատակով:

Գործարքի պայմանները պահպանելու դեպքում Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցներն իրենց զորախմբերը դուրս կբերեն Աֆղանստանից 14 ամսվա ընթացքում:

Դոհայում կնքված համաձայնագրով՝ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները նաև  համաձայնել են «Ալ Կաիդային» կամ ծայրահեղական որևէ այլ խմբավորման թույլ չտալ ահաբեկչական գործունեություն ծավալել իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններում:

Աֆղանստանի պատերազմի ընթացքում մահացել է ավելի քան 2400 ամերիկացի զինվորական: Մոտ 12 հազար զինվորական դեռևս Աֆղանստանում է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում