ԳԳոհար Սիմոնյան

Իրանի թշնամիները կորոնավիրուսը մեր դեմ զենք են դարձրել. Ռոհանի

Իրանի թշնամիները կորոնավիրուսը մեր դեմ զենք են դարձրել. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանի թշնամիները փորձում են օգտագործել կորոնավիրուսը՝ իրանական տնտեսությունը ոչնչացնելու համար:

«Անթույլատրելի է, որ հիվանդությունը վերածվի զենքի, որի նպատակն Իրանի ամբողջ արտադրությունը կաթվածահար անելն է»,- ըստ ԻՌՆԱ-ի՝ ասել է երկրի նախագահը:

Պետության ղեկավարի՝ ազգին ուղղված ուղերձը նվիրված էր հենց նոր կորոնավիրուսի թեմային, որն, ըստ պաշտոնական թվերի, արդեն իսկ 15 ​​մարդու կյանք է խլել: Իրանցի խորհրդարանականներից մեկը, սակայն, գործակալություններից մեկին ասել էր, որ միայն Քումում 50 մարդ է մահացել:

Ռոհանին հորդորեց չհավատալ այդ լուրերին և պնդեց, որ իշխանություններն անում են ամեն ինչ՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար՝ ներառյալ ախտահանիչ լուծույթների մեծ չափով արտադրությունն ու հիվանդության տեստավորման սեփական օրինակի շատ արագ շրջանառումը: Նախագահը նաև պնդել է, որ այս փուլում չարժե խոսել երկրով մեկ կարանտինի հայտարարման մասին:

Հիշեցնենք, որ Իրանին սահմանակից պետությունները, բացառությամբ Ադրբեջանի և Թուրքմենստանի, փակել են իրենց սահմանն Իրանի հետ: Բազմաթիվ ավիաընկերություններ հաղորդել են դեպի Իրան օդային փոխադրումների դադարեցման մասին, ինչը, արևմտյան քարոզչության համաձայն, դարձել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում հիվանդության տարածման էպիկենտրոնը:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն մեղադրել էր Իրանի իշխանություններին՝ համաճարակի մասշտաբների մասին ճշմարտությունը թաքցնելու մեջ, հորդորելով ճշմարտությունն ասել իրավիճակի վերաբերյալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում