ՌՌոզա Խաչատրյան

Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության հանրային քննարկում

Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության հանրային քննարկում

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի հանրային քննարկումը:

Այն կազմակերպվել էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից, որին մասնակցում էին պետական և մասնավոր հատվածի շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ:

Փոխնախարար Գրիգորյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել գործընկեր հասարակական կազմակերպություններին շարունակական համագործակցության և նման քննարկում կազմակերպելու համար, ինչպես նաև աշխատաժողովի մյուս մասնակիցներին՝ իրենց ցուցաբերած հետաքրքրվածության ու ներգրավվածության համար:

Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ որպես նպատակ՝ բարեփոխումների վերջնարդյունքը պետք է լինի հանրության վերաբերմունքի դրական փոփոխությունը ոստիկանության հանդեպ: Փոխնախարարը, որպես ռազմավարական բարեփոխումների հաջողության երկարաժամկետ գրավական, կարևորել է նաև ներառականությունը՝ սկսած օրենդրական մշակումից, մինչև պրակտիկ կիրառություն և հաշվետվողականություն:

Ռազմավարության սեկտորալ քննարկման բովանդակային փուլի ժամանակ փոխնախարարը ներկայացրել է բարեփոխումների հիմնական ուղղությունները, անդրադարձել ոստիկանական կրթության ոլորտում սպասվող փոփոխություններին, քաղաքական պատասխանատվությամբ օժտված կառուցվածքի ձևավորմանը, պարեկային ծառայության ներդրմանը, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծմանը, համայնքային ոստիկանության գործառույթների վերանայմանն ու ոստիկանության զորքերում նախատեսվող փոփոխություններին:

Հաջորդիվ՝ տեղի է ունեցել հարցուպատասխանը քննարկման մասնակիցների և բանախոսների միջև:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում