ՎՎարդան Հովսեփյան

Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները փոխվել են. ՀՔԾ

Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները փոխվել են. ՀՔԾ

ՀՔԾ-ն հայտնում է, որ Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները փոխվել են. ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ ծանր հետրևանքներ առաջացնելով պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար, իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին`անզգուշությամբ ծանր հետրևանքներ առաջացնելով պաշտոնական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու և պաշտոնական կեղծիք կատարելու համար:

Նախկինում ՀՔԾ-ն Բաբլոյանին մեղադրում էր պաշտոնեական կեղծիք կատարելու և իշխանությունը յուրացնելու հոդվածներով, իսկ Արսեն Բաբայանին՝ իշխանության յուրացմանն ու պաշտոնական կեղծիք կատարելուն օժանդակելու համար:

Դատախազությունը ՀՔԾ-ի մեղադրական եզրակացությունը երկու անգամ չէր հաստատել և հետ ուղարկել ՀՔԾ: Ըստ էության, քննչական մարմինը մեղադրանքը մեղմացնելու որոշում է կայացրել:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում