ՎՎարդան Հովսեփյան

Նվազել են անչափահասների կողմից առողջությանը վնաս պատճառելու դեպքերը. Նելլի Դուրյան

Նվազել են անչափահասների կողմից առողջությանը վնաս պատճառելու դեպքերը. Նելլի Դուրյան

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ անչափահասների կողմից առողջությանը վնաս պատճառելու դեպքերի նվազում է նկատվում: 

«Վերջին շրջանում համացանցում տարածում են գտել անչափահասների կողմից սուր կտրող-ծակող առարկաների գործադրմամբ առողջությանը տարբեր աստիճանի վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ տեղեկություններ: Կցանկանայի նշել, որ ոստիկանության իրավասու ծառայողների ամենօրյա ուշադրության և հսկողության կենտրոնում են անչափահասների շրջանում իրականացվող կանխարգելիչ աշխատանքները:

Շուրջ մեկ ամիս է՝ հանրապետության հանրակրթական բոլոր դպրոցներում աշակերտների, ծնողների և մանկավարժների մասնակցությամբ անց են կացվում հանդիպումներ սառը զենք կամ դրան նմանվող առարկաների կրման վտանգավորության և հետևանքների մասին:

Հարկ է նշել, որ 2019 թվականի ընթացքում ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 10-ով նվազել են անչափահասների կողմից առողջությանը վնաս պատճառելու դեպքերը (2018 թ.՝ 34, իսկ 2019՝ 24), այդ թվում՝ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերը (2018 թ.՝ 17, 2019 թ.՝ 16):

Իրականացվող բազմաբնույթ միջոցառումների շրջանակներում 2019 թ. ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է անչափահասների կողմից անօրինական զենք (սառը զենք) կրելու 37 դեպք՝ 2018 թ. 20-ի դիմաց: Հորդորում եմ բոլոր ծնողներին՝ երեխաների կողմից սուր կտրող-ծակող կամ սառը զենքի նմանվող առարկաներ կրելու դեպքերը բացառելու համար լինել զգոն և հետևողական»,- գրել է Նելլի Դուրյանը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում