ՎՎարդան Հովսեփյան

«Արմավիր» ՔԿՀ-ում իրավիճակը կայուն է. Արդարադատության նախարարության պարզաբանումը

«Արմավիր» ՔԿՀ-ում իրավիճակը կայուն է. Արդարադատության նախարարության պարզաբանումը

«Արմավիր» ՔԿՀ-ում բուժանձնակազմը կատարում է իր պարտականությունները և բուժօգնություն ցուցաբերում կալանավորված անձանց ու դատապարտյալներին:

Արդարադատության նախարարությունը, անդրադառնալով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նախօրեին տեղի ունեցած միջադեպին, տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին «Արմավիր» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Հ. Բ.-ն, առանց համապատասխան բժշկական ցուցման, պահանջել է իրեն տրամադրել իր հարազատների կողմից բերված մի քանի տուփ դեղամիջոցները: Բժշկական անձնակազմը մի քանի անգամ վերջինիս բացատրել է, որ իր պահանջած քանակով դեղորայք ընդունելը հակացուցված է և կարող է վնասակար հետևանքներ ունենալ նրա առողջության վրա: Հ. Բ.-ն, չստանալով պահանջված դեղորայքը, դիմել է ինքնավնասման՝ սպառնալով, որ այս քայլով ինքը կստիպի բժիշկներին տալ իր ուզած չափաբաժնով դեղորայքը:

Դատապարտյալի հետ տարված բացատրական աշխատանքներից հետո նրան տրամադրվել է թերապևտիկ չափաբաժնով համապատասխան դեղորայքը: Ինքնավնասման վերքը մշակվել է, ներկայումս Հ. Բ.-ի առողջական վիճակը բավարար է, նա գտնվում է բուժանձնակազմի հսկողության ներքո:

«Արմավիր» ՔԿ հիմնարկում իրավիճակը կայուն է, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորաբաժանման անձնակազմը կատարում է իր պարտականությունները՝ բուժօգնություն ցուցաբերելով կալանավորված անձանց և դատապարտյալներին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում