ՎՎարդան Հովսեփյան

2019-ին կոռուպցիոն հանցագործությունների մեղադրանքով հետապնդման է ենթարկվել 1043 անձ. ՔԿ

2019-ին կոռուպցիոն հանցագործությունների մեղադրանքով հետապնդման է ենթարկվել 1043 անձ. ՔԿ

2019 թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 1043 անձ: Նշված անձանցից ձերբակալվել են 44-ը, իսկ 27 անձ ազատվել է ձերբակալումից:

Որպես մեղադրյալ ներգրավվել է 848 անձ: Մեղադրանք է առաջադրվել 792 անձի:


52 անձի վերաբերյալ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան, որոնցից մերժվել են 9-ը, բավարարվել են 43-ը, որից 28-ի նկատմամբ կիրառվել է գրավ:

29 մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվել է:

Կալանքից ազատվել է 7 մեղադրյալ, որոնցից 4-ը՝ դատախազի կողմից, 3-ը՝ դատարանի:

Արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է 101 անձի նկատմամբ, իսկ ոչ արդարացման հիմքով՝ 259 անձի նկատմամբ:

1 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը վերացվել է դատախազի կողմից: Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դատարանի կողմից որոշումներ չեն վերացվել:

Դատի է տրվել 286 անձ, որոնցից 4-ը գտնվել են կալանքի տակ:

Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարան միջնորդություններ չեն ներկայացվել:

Անավարտ գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 394 անձ, որից կալանքի տակ գտնվել են 6-ը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում