ՎՎարդան Հովսեփյան

Պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում կատարելու նոր հիմքերը և կարգը

Պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում կատարելու նոր հիմքերը և կարգը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝ 2020 թ. հունվարի 1-ից Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն վճարումները կատարում է անկանխիկ եղանակով:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պարտավորություն ունեցող այն քաղաքացին, որի աշխատավարձը փոխանցվում է բանկային հաշվեհամարին, և կիրառվել է արգելանք, կարող է ներկայացնել գործատուի կողմից տրված համապատասխան տեղեկանք՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 58-րդ հոդվածների հիման վրա ընթացք տալու համար:

Գործատուի կողմից տրված տեղեկանքում պետք է նշվի․
1. աշխատողի (պարտապանի) անձնական տվյալները.
2. աշխատավարձի չափը.
3. առևտրային բանկի անվանումը, որին փոխանցվում է աշխատավարձը.
4. գործատուի այն հաշվեհամարը, որից աշխատավարձը փոխանցվում է տվյալ բանկ
5. գործատուի ստորագրությունը:

Ծանուցում։ Կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն կամ օրենքով նախատեսված մի շարք դեպքերում՝ յոթանասունհինգ տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում