Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

ՔԿ-ն հետևողական պայքար է վարում անօրինականության դեմ, այդ թվում՝ բանակում. ՔԿ խոսնակ

ՔԿ-ն հետևողական պայքար է վարում անօրինականության դեմ, այդ թվում՝ բանակում. ՔԿ խոսնակ

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Տիգրան Ավետիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում, մասնավորապես, գրել է.

«Ի պատասխան Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի՝ բանակում տիրող իրավիճակի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառմանը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ զինծառայողների մահվան դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով կազմված քննչական խմբերը գործուղվել են կայազորային քննչական բաժին։

Վերջին օրերին բանակում արձանագրված մահվան դեպքերի կապակցությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Ա.Ասլանյանը, ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի տեղակալներ Ա.Մովսիսյանը և Ա.Սարգսյանը, նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ս.Գասպարյանը և ՀԿԳ քննիչ Գ.Ավետիսյանը 14.02.2020թ. գործուղվել են կայազորային քննչական բաժին:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի հրամանով կազմվել են քննչական խմբեր, 2020թ. փետրվարի 12-ին կրտսեր սերժանտ Տիգրան Մխոյանի և շարքային Տիգրան Մանվելյանի մահվան դեպքերի առթիվ քննվող քրեական գործերը ընդունվել են վարույթ, կատարվում է նախաքննություն:

Միաժամանակ նշեմ, որ ոչ միայն Զինված ուժերում, այլև մեր իրականության մեջ առկա ցանկացած անօրինական, պետության եվ իրավակարգի հիմքերը խարխլող բացասական երևույթների դեմ ամենօրյա և հետևողական պայքարը հանդիսանում է քննչական կոմիտեի գործունեության սկզբունքը»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում