ՎՎարդան Հովսեփյան

Ատոմակայանը տուգանվել է 10 միլիոն դրամով

Ատոմակայանը տուգանվել է 10 միլիոն դրամով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրականացրած մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության (ՀԱԷԿ) տարածքում գործել են մի շարք ընկերություններ, որոնք սպառել են ՀԱԷԿ-ի արտադրած էլեկտրական էներգիան՝ չլինելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) բաժանորդ: Հանձնաժողովը 10 մլն դրամի չափով տուգանել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությանը՝ թիվ 0002 լիցենզիայի պայմանների 9-րդ կետի խախտման համար:

Հանձնաժողովի նույն որոշմամբ հանձնարարվել է «Հաշվարկային կենտրոն» ընկերությանը՝ 45-օրյա ժամկետում կատարել համապատասխան վերահաշվարկ, և ՀԱԷԿ-ին՝ եռամսյա ժամկետում վերականգնել ՀԷՑ-ի, արդյունքում՝ նաև սպառողներին հասցված վնասը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում