ՎՎարդան Հովսեփյան

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված որսորդական փամփուշտներ

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված որսորդական փամփուշտներ

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի և ներքին անվտանգության վարչության աշխատակիցներն օրերս տեսազննման են ենթարկել Վրաստանից ժամանած ՀՀ քաղաքացու ավտոմեքենան:

Արդյունքում պարզվել է, որ մեքենայի բեռնախցիկի հատակին առկա են մաքսային հսկողությունից թաքցված ապրանքներ: Այնուհետև խոր զննման անգարում տրանսպորտային միջոցի բեռնախցիկի հատակի գազաբալոնային համակարգի համար նախատեսված հատվածից հայտնաբերվել է 92 տուփ փամփուշտ: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է թուրքական արտադրության 12 մմ տրամաչափով և 34 գրամ քաշով 2300 որսորդական փամփուշտ:

Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում