ՎՎարդան Հովսեփյան

Պողոս Պողոսյանի սպանության գործով հարուցվել է վերանայման վարույթ

Պողոս Պողոսյանի սպանության գործով հարուցվել է վերանայման վարույթ

Պողոս Պողոսյանի սպանության գործով գլխավոր դատախազի տեղակալի բողոքի հիման վրա հարուցվել է վերանայման վարույթ՝ նոր երևան եկած հանգամանքներով: 

Դիմումը մակագրվել է Վերաքննիչի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին, դատական նիստի օր է նշանակվել փետրվարի 27-ը:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանը ստացել էր Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից սպանված Պողոս Պողոսյանի գործով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը:

Գլխավոր դատախազի տեղակալն ավելի վաղ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ դատավճիռը վերանայելու և ամբողջապես բեկանելու համար։ Ըստ գլխավոր դատախազության՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյուտոնի, որը  հարցաքննվել էր այդ գործով, ներկայացրած հայտարարությամբ պարզվել է, որ առերևույթ Պողոս Պողոսյանը կյանքից ոչ թե անզգուշությամբ է զրկվել, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության հետևանքով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում